ԲԴԽ-ն բավարարել է Արտուշ Գաբրելյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու միջնորդությունը

Բարձրագույն դատական խորհրդը բավարարել է գլխավոր դատախազի՝ դատավոր Արտուշ Գաբրելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը, Armenia Today-ին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Ապրիլի 29-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ նախաձեռնված վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր։ Ավելի ուշ մանրամասնել էին, որ դատարանում ապացուցողական գործողություն է իրականացվել,  իսկ վարույթը վերաբերում է կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերին։

ԶԼՄ-ները գրել էին վարույթի շրջանակում Գաբրելյանին բերման ենթարկելու մասին, ինչն ավելի ուշ հերքել էր փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նա տեղեկացրել էր, որ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցերի քննարկումը հետաձգվել է։ 

Ապրիլի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ վարույթի շրջանակում 2 անձ է կալանավորվել։

Leave a Comment