ՔՊ-ն որոշել է փրկօղակ գտնել տղայական «պանյատների» մեջ․ քաղաքագետ – HayqNews

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է․

Ճիշտ եմ հասկանո՞ւմ, որ ՔՊ-ն և կոմպանիան այնքան են սպառել ու սնանկացրել քաղաքականության մեթոդներն ու կանոնները և անտեսման ռեժիմ են մտցրել իշխանության ու պաշտոնատար անձի էթիկան, սահմանափակումները, որ փրկօղակ են որոշել գտնել տղայական պանյատների մեջ:

Էս որոշումը ընդունելուց ու սրան անցնելուց գոնե հիշում են, որ իրենց առաջնորդի անունը Նիկոլ ա ազգանունը Փաշինյան ու էդ անուն ազգանունը կենսագրություն ունի ու էդ «պանյատներով» մեղմ ասած ոչ շատ առաքինի:

Գաղջ մթնոլորտը նախկինում ձևավորում, ուռճացնում և օգտագործում էին ներկաները: Հիմա ներկաները կրկին ձևավորում են գաղջ մթնոլորտ և դժգոհում իրենց ձևավորած գաղջ մթնոլորտը իրենց սիստեմատիկ ցույց տալու մեթոդներից:

P.S. Տեղի ունեցողը իշխանության քաղաքականությամբ ու քաղաքական մեթոդներով այլևս պաշտպանվելու և արդարանալու անկարողության ցուցիչ է:

Leave a Comment