Հնդկաստանը մտադիր է ռազմական հարված հասցնել Պակիստանին առաջիկա 24-36 ժամվա ընթացքում


Միջազգային


Հնդկաստանը պատրաստվում է հարված հասցնել Պակիստանի տարածքին առաջիկա 24-36 ժամվա ընթացքում՝ ապրիլի 22-ին Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։

Այս մասին իր X-ի էջում գրել է Պակիստանի տեղեկատվության և հեռարձակման նախարար Աթթաուլլահ Թարարը։

«Պակիստանն ունի հավաստի հետախուզական տվյալներ, որ Հնդկաստանը մտադիր է ռազմական հարված հասցնել առաջիկա 24-36 ժամվա ընթացքում՝ Փահալգամի միջադեպը որպես կեղծ պատրվակ օգտագործելով։ Ագրեսիայի ցանկացած ակտ կարժանանա վճռական պատասխանի»,- ասել է նախարարը։

Նա նաև ասել է, որ Նյու Դելին պատասխանատվություն կկրի տարածաշրջանի հնարավոր ցանկացած հետևանքների համար:


Leave a Comment