Կրեմլը որոշել է Հայաստանում ուժեղացնել ռուսական քարոզչությունը և զբաղվել 2026թ. ընտրություններով. աշխատանքը կհամակարգի Սերգեյ Կիրիենկոն. աղբյուր

Ռուսաստանի նախագահի
աշխատակազմը որոշել է ակտիվացնել իր աշխատանքը Հայաստանում տեղեկատվական օրակարգի
հետ կապված և ռուսամետ քաղաքական գործիչներին պատրաստել 2026 թվականին
հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այդ աշխատանքի
համակարգումը հանձնարարվել է
Ռուսաստանի նախագահի
աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյին և նրան ենթակա վարչությունների
աշխատակիցներին: Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել են քաջատեղյակ աղբյուրները։

«Երկրի ղեկավարությունը
գնալով ավելի ուժեղ է թեքվում  Արևմուտքի
կողմը, ինչն անընդունելի է Ռուսաստանի պետական
​​քաղաքականության տեսանկյունից»,- բացատրել է պարբերականի աղբյուրներից մեկը։

Կիրիենկոյի առջև
խնդիր է դրված Հայաստանում օգտագործել «փափուկ ուժ»՝ ռուսական շահերը առաջ մղելու
համար, հայտնել է «Վեդոմոստի»-ի մեկ այլ աղբյուր։ Նրա խոսքով՝ տեղեկատվական
աշխատանքներն արդեն սկսվել են, և ընտրություններին մոտենալուն պես «կդրվեն նոր
խնդիրներ»։ Այս պահին հանրապետությունում ռուսամետ քաղաքական գործիչներ չկան,
բացառությամբ նախկինների՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի, ուստի «այնտեղ ոչ ոք
չկա, որին Ռուսաստանի համար ասվի», ասում է զրուցակիցը։ Նա ենթադրել է, որ
վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին կհաղթի ընտրություններում, բայց ընդգծել է. «Հիմա
հարցը ոչ թե ընտրություններն են, այլ այնտեղ Ռուսաստանի ներկայությունը»։

  

«Վեդոմոստի»-ի
աղբյուրների տեղեկություններով
՝ ՌԴ նախագահի աշխատակազմում Կիրիենկոյի ղեկավարությամբ Հայաստանով կզբաղվենայաստանով կզբաղվեն ներքին
քաղաքականության վարչությունը (ղեկավար՝ Անդրեյ Յարին), մոնիթորինգի և սոցիալական
գործընթացների վերլուծության վարչությունը (Ալեքսանդր Խարիչև) և հասարակական
նախագծերի վարչությունը (Սերգեյ Նովիկով)։

 

Ավելի վաղ Կիրիենկոյին հանձնարարվել էր համակարգել
արտաքին քաղաքական այլ ուղղություններ։ Մասնավորապես, նա և իր թիմը ներկայումս
պատասխանատու են ինքնահռչակ Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրապետությունների,
ինչպես նաև Մոլդովայի (ներառյալ Մերձդնեստրը, որը պաշտոնապես չի ճանաչվել Մոսկվայի
կողմից) հետ փոխգործակցության համար։

 

Leave a Comment