Կոտայքում հրդեհ է բռնկվել «Daewoo»-ում. այն դարձել է ոչ շահագործելի

Կոտայքում հրդեհ է բռնկվել «Daewoo»-ում. այն դարձել է ոչ շահագործելիԱյսօր՝ ապրիլի 30-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնի բնակավայրի տարածքում ավտոմեքենա է այրվում:

 

«Daewoo» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են ավտոմեքենայի սեփականատերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: 

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

 

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: 

Leave a Comment