«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած խուլիգանությունը ոչ միայն հանցագործություն է, այլ նախևառաջ Նիկոլ Փաշինյանի իշխանության արժեհամակարգի դրսևորումն է։
Արժեհամակարգ, որտեղ վիրավորանքը, ատելությունը, բռնությունը, սուտն ու կեղծիքը պետության կառավարման հիմնական գործիքներն են։ Եվ այս ամենին աջակցում է «բարեփոխված» իրավապահ համակարգը, ով շարունակում է մնալ իշխանության քաղաքական կամակատարը։
Եվրոպական արժեքներով ժողովրդավարություն քարոզող իշխանությունը Հայաստանը վերածում է միջնադարյան լակոտակրատիայի, ինչից ազատվելն է միայն առկա խնդիրների լուծման ուղին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: