Նոր Նորքի թաղապետի և ակտիվիստի միջև ծեծկռտուքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Այսօր՝ ապրիլի 30-ին, Նոր Նորք վարչական շրջանի աշխատակիցների, թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը: «Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)»,- հայտնել է Ավդալյանը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դեպքի առնչությամ 6 անձ ձերբակալվել է։

Leave a Comment