ՔՊ -ն և կոմպանիան փրկօղակ են որոշել գտնել տղայական պանյատների մեջ. Վլադիմիր Մարտիրոսյան

Ճիշտ եմ հասկնում, որ ՔՊ -ն և կոմպանիան այնքան են սպառել ու սնանկացրել քաղաքականության մեթոդներն ու կանոնները և անտեսման ռեժիմ են մտցրել իշխանության ու պաշտոնատար անձի էթիկան, սահմանափակումները, որ փրկօղակ են որոշել գտնել տղայական պանյատների մեջ:

Էս որոշումը ընդունելուց ու սրան անցնելուց գոնե հիշում են, որ իրենց առաջնորդի անունը Նիկոլ ա ազգանունը Փաշինյան ու էդ անուն ազգանունը կենսագրություն ունի ու էդ «պանյատներով» մեղմ ասած ոչ շատ առաքինի:

Գաղջ մթնոլորտը նախկինում ձևավորում, ուռճացնում և օգտագործում էին ներկաները: Հիմա ներկաները կրկին ձևավորում են գաղջ մթնոլորտ և դժգոհում իրենց ձևավորած գաղջ մթնոլորտը իրենց սիստեմատիկ ցույց տալու մեթոդներից:

P.S.

Տեղի ունեցողը իշխանության քաղաքականությամբ ու քաղաքական մեթոդներով այլևս պաշտպանվելու և արդարանալու անկարողության ցուցիչ է:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

Leave a Comment