Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ, իր կարծիքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «տասնամյակների ընթացքում առաջին անգամ» Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների վերակառուցման հնարավորություն է տեսնում: Նրա խոսքը մեջբերում է The Hill-ը։
«Ես Պուտինի հետ չորս հանդիպում եմ ունեցել, և դրանցից ոչ մեկը երեք ժամից պակաս չի տևել», – ասել է նա:
«Հանդիպումներից մեկը շարունակվել է մոտ հինգ ժամ», – ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը։