https://arm.sputniknews.ru/20250430/zhest-eritevrvopacinerin-rus-pvordzagety-pashinjani-estvonakan-ajci-masin-88453464.html
«Ժեստ երիտեվրոպացիներին». ռուս փորձագետը՝ Փաշինյանի էստոնական այցի մասին
«Ժեստ երիտեվրոպացիներին». ռուս փորձագետը՝ Փաշինյանի էստոնական այցի մասին
Sputnik Արմենիա
Փաշինյանի համար ԵՄ-ն քաղաքականապես գրավիչ նախագիծ է, իսկ նրա բիզնես-շրջապատի համար ԵԱՏՄ-ն եկամտաբեր է, նշում է ԱՊՀ երկրների ինստիտուտի գիտաշխատողը: 30.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-30T18:11+0400
2025-04-30T18:11+0400
2025-04-30T18:11+0400
նիկոլ փաշինյան
էստոնիա
եվրոպա
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1e/88443535_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c0ee73d52a1f4129a0b63b9496f01af2.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Էստոնիա «երիտեվրոպացիների» հասցեին ռևերանս էր և վկայում է այն մասին, որ Հայաստանի կառավարության ղեկավարը փորձում է «միաժամանակ նստել երկու աթոռի վրա»՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի: Sputnik-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Նովիկովը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս պաշտոնական այցով մեկնել է Էստոնիա, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել այդ երկրի ղեկավարության հետ: Այցի ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ լարել և փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Միաժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանը խորացնելու է ԵՄ-ի հետ ներկայում անբավարար համագործակցությունը:Նովիկովի կարծիքով, ռուս-ամերիկյան բանակցություններում առկա անորոշության պայմաններում, որոնք կարող են ավարտվել ինչպես դիմակայության նոր շրջափուլով, այնպես էլ զգալի ջերմացմամբ, Հայաստանի վարչապետը ստիպված է խուսանավել, որպեսզի չհայտնվի «կոտրած տաշտակի առջև»:
էստոնիա
եվրոպա
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1e/88443535_243:0:1683:1080_1920x0_80_0_0_9c86b25e2ecb372fce6304d03d27e881.jpg
նիկոլ փաշինյան, էստոնիա, եվրոպա, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, видео
նիկոլ փաշինյան, էստոնիա, եվրոպա, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, видео
Փաշինյանի համար ԵՄ-ն քաղաքականապես գրավիչ նախագիծ է, իսկ նրա բիզնես-շրջապատի համար ԵԱՏՄ-ն եկամտաբեր է, նշում է ԱՊՀ երկրների ինստիտուտի գիտաշխատողը:
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Էստոնիա «երիտեվրոպացիների» հասցեին ռևերանս էր և վկայում է այն մասին, որ Հայաստանի կառավարության ղեկավարը փորձում է «միաժամանակ նստել երկու աթոռի վրա»՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի: Sputnik-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Նովիկովը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս պաշտոնական այցով մեկնել է Էստոնիա, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել այդ երկրի ղեկավարության հետ: Այցի ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ լարել և փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Միաժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանը խորացնելու է ԵՄ-ի հետ ներկայում անբավարար համագործակցությունը:
«Ըստ երևույթին, Փաշինյանը փորձում է ինչ-որ ձևով նստել «երկու աթոռի վրա»՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի։ Քանի որ, եթե նրա համար ԵՄ-ն քաղաքականապես գրավիչ նախագիծ է, ապա նրա բիզնես-շրջապատի համար, որն իր կառավարման տարիներին ձևավորել է նախորդներից ոչ վատ, ԵԱՏՄ-ն եկամտաբեր է», – նկատել է փորձագետը։
Նովիկովի կարծիքով, ռուս-ամերիկյան բանակցություններում առկա անորոշության պայմաններում, որոնք կարող են ավարտվել ինչպես դիմակայության նոր շրջափուլով, այնպես էլ զգալի ջերմացմամբ, Հայաստանի վարչապետը ստիպված է խուսանավել, որպեսզի չհայտնվի «կոտրած տաշտակի առջև»: