
Դիտում ՝ 29 581
Իրանը համաձայնել է միջուկային գործարքի հարցով հանդիպել եվրոպական երեք երկրների՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ՝ նախքան Միացյալ Նահանգների հետ մայիսի երեքին տեղի ունենալիք հերթական բանակցային ռաունդը, որը տեղի է ունենալու Հռոմում։ Այս մասին հայտնում է Baghdad today պարբերականը։
Համաձայն հրապարակման, Փարիզը, Լոնդոնը եւ Բեռլինը խնդրել են կազմակերպել նման հանդիպում իրանական կողմի հետ՝ ամերիկա-իրանական բանակցությունների նախօրեին։ Թեհրանը համաձայնել է այդ հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի երկուսին։ Նշենք, որ արդեն ամերիկա-իրանական բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Հռոմում՝ Օմանի միջնորդությամբ՝ մայիսի երեքին։
Կիսվել սոց․ ցանցերում