Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է սիրիական քրդական խմբավորումների պահանջները՝ Սիրիան ապակենտրոնացված կառավարման համակարգ ընդունելու վերաբերյալ՝ հայտարարելով, որ դա «ոչ այլ ինչ է, քան երազանք» և հարևան երկրում այն տեղ չունի, հաղորդում է Reuters-ը։
Սիրիական քրդական մրցակից կուսակցությունները, դրանց թվում՝ հյուսիս-արևելքում գերիշխող «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF), շաբաթ օրը անցկացված հանդիպման ժամանակ համաձայնության են եկել երկրի քրդական փոքրամասնության համար ընդհանուր քաղաքական տեսլականի շուրջ։ Սիրիայի իսլամիստ առաջնորդները մերժել են ապակենտրոնացված կառուցվածք ստեղծելու կոչը։
«Դաշնային կառուցվածքի հարցը ոչ այլ ինչ է, քան դատարկ երազանք։ Այն տեղ չունի Սիրիայի իրականության մեջ։ Խորհուրդ եմ տալիս (քրդերին) չերազել դաշնային կառուցվածքի մասին և տարածաշրջանին սպառնացող որոշումներ չընդունել, այլ ձեռնարկել քայլեր, որոնք կծառայեն տարածաշրջանի կայունությանը», – Հռոմից վերադառնալիս լրագրողներին ասել է Էրդողանը։
«Մենք թույլ չենք տա որևէ բռնի կառույց մեր սահմաններից անմիջապես դուրս, բացառությամբ միասնական Սիրիայի», – ասել է նա՝ նկատի ունենալով Թուրքիան և Սիրիան բաժանող 911 կիլոմետրանոց սահմանը։
Թուրքիան ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդերին «ահաբեկչական կազմակերպություն» է համարում։ Մարտին խումբը Դամասկոսի հետ՝ քրդերի գլխավորած կառավարությունն ու անվտանգության ուժերը կենտրոնական կառավարությանը միավորելու վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել։
Դամասկոսի ամենամտերիմ դաշնակից համարվող Անկարան ողջունել է գործարքը, բայց նշել է, որ դրա իրականացումը պետք է ապահովի քրդական YPG աշխարհազորայինների լուծարումը, որոնք գլխավորում են SDF-ն:
Էրդողանը հայտարարել է նաև, որ Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի վրա վերջերս կատարված հարձակումները անընդունելի սադրանքներ են, որոնք ուղղված են երկրում դեկտեմբերին նախկին նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո ստեղծված դրական մթնոլորտի խաթարմանը։
Նա նշել է, որ «առաջին հնարավորության դեպքում» դեմ առ դեմ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հավելելով, որ կարծում է, թե իրենք Սիրիայի քաղաքականության հարցում « հասկանում են միմյանց»։
«Այն հարցերում, որտեղ մենք տարբեր տեսակետներ ունենք, մեր որոնումները՝ ողջամիտ հիմունքներով, անկասկած կշարունակվեն»,-ասել է նա՝ գովաբանելով իրենց նախորդ շփումները որպես «անկեղծ, արդյունավետ և բարեկամական»։