Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ | ՄԱՄՈՒԼ.ամ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին գրել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

«Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)»,- ասել է ՔԿ խոսնակը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում թաղապետարանի աշխատակիցներն ու թաղապետը ծեծել են ակտիվիստ Արթուր Չախոյանին:

Leave a Comment