Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարել են եվրոպական բոլոր հարթակներում Արցախի ձայնը բարձրացնելու պատրաստակամության մասին

Արմինֆո Արցախի թեմի գրասենյակում հյուրընկալել են Եվրախորհրդարանի պատգամավորներ Նիկոլա Բեյին ու Նոր Կալեդոնիայից Նիկոլա Մեցդորֆին։

 

ՀԱԵ Արցախի թեմի գրասենյակի հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մասնակցել են Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը և թեմական խորհրդի անդամ Կարեն Միրզոյանը։

 

Պարոն Հովհաննիսյանը ներկայացրել է Արցախի թեմի առաքելությունն ու շարունակական ծրագրերը, որոնք ուղղված են արցախահայության հոգևոր և հոգեբանական աջակցություն տալուն։

 

Հյուրերը հավաստիացրել են՝ Արցախի ձայնը բարձրացվելու է եվրոպական հարթակներում։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Եվրախորհրդարանի պատգամավորները հանդիպում են ունեցել նաև Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ, որտեղ աջակցություն են հայտնել Արցախի բռնի տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության ջանքերին: Բեյն ու Մեցդորֆն ընդգծել են միջազգային հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը ՝ ընդլայնելու աջակցությունը արցախցիների իրավունքների վերականգնման գործում:

Leave a Comment