Վերջին հինգ տարիների ընթացքում արձանագրվել է սեռական բռնության 164 դեպք.«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն

Համաձայն «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ի, վերջին հինգ տարիների ընթացքում արձանագրվել է սեռական բռնության 164 դեպք, որից 61-ը՝ անչափահասի նկատմամբ:

Գործընկերների հետ քննարկեցին սեռական բռնության կանխարգելման և արձագանքման ուղղությամբ իրականացվող հիմնական քայլերը՝ իրավական կարգավորումների, ոլորտային գերատեսչությունների կողմից ներդրված մեխանիզմների և կարողությունների զարգացման միջոցառումների մասին, ինչպես նաև առկա բացերն ու անելիքները։

Միջոցառմանը ներկայացված էին նաև պատումներ, տեսանյութեր սեռական բռնությունը, տրավման հաղթահարած մարդկանց մասին։

Քննարկումն իրականացվեց «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։

Leave a Comment