Պապոյանը և Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունը


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 30-ին ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Արմեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանն ու Նարեկ Հովակիմյանը։

495091715_1114037720765610_8749415777438093622_n.jpg (122 KB)

Ինչպես հայտնում են նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել պալատի կատարած աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը։ Քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները։

Կողմերը կարևորել են ֆրանսիացի գործարարներին Հայաստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության մատուցումը՝ օտարերկրյա ներդրումների խթանման նպատակով։

494625355_1114037767432272_6697548743728821906_n.jpg (96 KB)

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

84 դիտում

Leave a Comment