Aurora News | Նոր լարվածություն Հնդկաստանի և Պակիստանի միջև

Հնդկաստանի և Պակիստանի պաշտպանության պաշտոնյաները  քննարկել են երկու երկրների սահմանին հրադադարի խախտումները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով աաղբյուրներին։

«Հնդկաստանի և Պակիստանի ռազմական գործողությունների գլխավոր տնօրենները երեկ թեժ գծի շուրջ զրույց են ունեցել՝ քննարկելու Պակիստանի կողմից հրադադարի չհրահրված խախտումները: Հնդկաստանը Պակիստանին զգուշացրել է Պակիստանի կողմից վերահսկողության գծի երկայնքով տեղի ունեցած չհրահրված խախտումների մասին», – հայտնել են աղբյուրները:

Ավելի վաղ Հնդկաստանի բանակը հայտարարել էր, որ վեցերորդ գիշերն անընդմեջ գրանցել է պակիստանյան զորքերի կողմից չհրահրված կրակոցներ Ջամմուի և Քաշմիրի սահմանային շրջաններում վերահսկողության գծի և միջազգային սահմանի երկայնքով։

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Փահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո: 

Հավելենք՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» կոչվող խումբը, որը կապված է Ռուսաստանում արգելված «Լաշկար-է-Թաիբա» ահաբեկչական կազմակերպության հետ։ Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ նեպալցի։

Leave a Comment