Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական


ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: 


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Դումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է որոշման մեջ։ 


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից: Մինչ նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակվելը նա զբաղեցնում էր ԿԳՄՍ նախարարի պաշտոնը։

Դիտումների քանակ11

Leave a Comment