Վահրամ Դումանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական



ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը նշանակվել է նախագահի խորհրդական:

Հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը՝ Վահրամ Դումանյանին 2023 թվականի փետրվարի 2-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»:

Հիշեցնենք՝ Վահրամ Դումանյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 23-ին: Նա մինչ այդ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանն էր։ Նախարարի պաշտոնից նա ազատվել է ՀՀ նախագահի՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ի հրամանագրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment