Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից. հրամանագիրն այսօր ստորագրել է նախագահ Խաչատուրյանը։
Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ին որոշում է ստորագրել, որով Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Դումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»։
Հիշեցնենք, որ մինչ նախագահի խորհրդական նշանակվելը, Դումանյանը ԿԳՄՍ նախարարն էր։