ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ բան է արել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար, եթե դրան չհաջողվի հասնել, ապա միայն այն պատճառով, որ դա սկզբունքորեն «անհնար է»: Այս մասին New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը:
«Նախագահն առաջին 100 օրը և իր լավագույն մասնագետների աշխատանքը նվիրել է Ռուսաստանին և Ուկրաինային, և եթե խաղաղություն ձեռք չբերվի, ապա միայն այն պատճառով, որ դա պարզապես անհնար է», – ասել է նա:
Պաշտոնյայի կարծիքով՝ Թրամփից բացի ոչ ոք չէր փորձի կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց «եթե նրանք ցանկանում են շարունակել սպանել մարդկանց, թեև դա զզվելի է, նա չի կարող կանգնեցնել նրանց», – կարծում է նա։