«Ո՞վ կարա ինձ տապալի, գլուխները պատովը կտան ինձ տապալողները, եղա՞վ, ինձ ո՞վ կարա տապալի գետին, ես եմ սաղ կյանքս բոլորին գետին տապալել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց դատավոր Արտուշ Գաբրիելյանը:Ինչ վերաբերում է, որ իրեն մեղադրում են կաշառքի համար, նա ասաց այդ հարցով իրեն բան չասեն ու չպատասխանեց գործի առնչությամբ վերաբերող հարցերին:
Արդեն հայտնել ենք, որ Արտուշ Գաբրիելյանի գործով երկու անձ է կալանավորվել՝ կաշառք տվողը և ստացողը:
Երեկ էլ մամուլում լուրեր տարածվեցին, թե դատավորը ձերբակալվել է, սակայն նրա փաստաբանը հերքեց Գաբրիելյանի ազատությունը սահամափակելու մասին լուրերը: