Կուրսկի մարզն ազատագրելուց հետո մարդկանց խոշտանգելու և գնդակահարելու փաստեր են արձանագրվել

Բաժանորդագրվել

Մարզպետի պաշտոնակատարը հայտնել է, որ 479 քրեական գործ կա հարուցված:

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Կուրսկի մարզի տարածքներն ազատագրելուց հետո զինվորական քննիչները շարունակում են խաղաղ բնակչության խոշտանգումների և գնդակահարության փաստեր արձանագրել: Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։

«ՌԴ քննչական կոմիտեի զինվորական քննության գլխավոր վարչությունում արդեն 479 քրեական գործ է հարուցվել», – ասել է նա III միջազգային հակաֆաշիստական կոնգրեսում։

Խինշտեյնը հավելել է, որ գրեթե ամեն օր Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցնում քաղաքացիական օբյեկտներին, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են մահանում և վիրավորվում։

Հիշեցնենք` 2024 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները ներխուժեցին Կուրսկի մարզ։ Ամենամեծ բնակավայրը, որը նրանք կարողացան իրենց վերահսկողության տակ առնել, Սուջան էր: ՌԴ զորքը կասեցրեց հակառակորդի առաջխաղացումը և սկսեց դուրս մղել տարածաշրջանից։

Մարտի սկզբին ՌԴ զինծառայողները լայնածավալ հարձակման անցան Կուրսկի շրջանում և մի քանի օրվա ընթացքում ազատագրեցին ավելի քան 1100 քառակուսի կիլոմետր տարածք: Միայն մարտի 8-14-ը ավելի քան 30 բնակավայր ազատագրվեց, այդ թվում՝ Սուջան։

Ապրիլի 26-ին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցեց Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից ազատագրելու գործողության ավարտի մասին։
Պուտինը զանգել է զինվորականներին և շնորհակալություն հայտնել Կուրսկի մարզն ազատագրելու համար

Leave a Comment