Ֆրանսիայում միշտ եղել են ՌԴ արժեքները հարգող մարդիկ․ Պուտին

Բաժանորդագրվել

Պուտինը Մոսկվայում մասնակցել է «Գիտելիք. առաջինները» կրթական մարաթոնին։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ֆրանսիայում միշտ եղել են քաղաքացիներ, որոնք հարցել են ռուսական արժեքները, նման մարդիկ նաև հիմա կան: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Կարևորն այն է, որ միշտ եղել են մարդիկ, որոնք կիսել և այսօր կիսում են մեր սկզբունքները, արժեքները և մեզ հետ են։ Հիմա ևս Ֆրանսիայի Հանրապետության մի շարք քաղաքացիներ մեր մարտիկների հետ ուս ուսի կռվում են ռազմական հատուկ գործողության գոտում», – ասել է Պուտինը։

Պուտինն այսօր Մոսկվայում մասնակցել է ռուսական «Գիտելիք» ընկերության «Գիտելիք. առաջինները» կրթական մարաթոնին։

ՌԻԱ Նովոստին միջոցառման տեղեկատվական գործընկերն է:

ՌԴ–ն պատրաստ է Բելառուսի հետ ԱԹՍ-ների և ավիատեխնիկայի համատեղ արտադրություն սկսել. Պուտին

Leave a Comment