Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իշխանության մեջ գայթակղությունները շա՜տ շա՜տ են: Դրանց պատվով դիմակայելու համար պետք է բավականաչափ հասունացած լինել թե´ որպես մարդ, թե´որպես հանրային գործիչ:
Համատարած իրար հայհոյելը, իրար վրա ինքնահաստատվելը, բռնության դիմելը, չափի զգացողություն չունենալը, տգետ ինքնահավանությունը, լաչառությունը, դատարկ զոռբայությունը և այսպիսի զզվանք առաջացնող երևույթները խոսում են նրա մասին, որ մարդիկ իշխանություն են տվել չհասունացած, ցինիզմի և լկտիության սահմանները չճանաչող մի թայֆայախմբի, որը որոշում է, թե մենք ոնց պետք է ապրենք:
Պանդորայի արկղը բացվեց այն օրվանից, երբ մարդկանց քարոզեցին, որ սևերն արժանի են ծեծվելու և հայհոյանք ուտելու, իսկ սպիտակները արժանի են, որ իրենց գովեն և խավիար ուտեն:
Խավիարի համից հղփացած սպիտակները մոռացել են, որ 2018 թվականը այլևս անցյալում է, իսկ իրենք դարձել են սևերից ավելի վատը:
Քաղաքական դաշտը մխտռեցին, պաշտոնյայի մակարդակը զրոյացրին, արդարադատության փորը թափեցին, հարկային ռեկետը հետ բերին, կոռուպցիան սեփականաշնորհեցին, անձնական օլիգարխիայի ինստիտուտը թողեցին, թմրամոլությունը և հանցավորությունը բազմապատկեցին, պետական սահմանները ջարդուփշուր արին, բոլորիս ուզում են դարձնել խեղճուկրակ ոչխարի հոտ, Արցախը նվիրեցին ու մի բան էլ աջուձախ սպառնում են բոլորին:
Այսքանից հետո էլ ո՞նց նեղսրտես ինչ-որ վաչական ղեկավարի կողմից ակտիվիստի վրա գործած բռնության կապակցությամբ: Մարդիկ այնքան են կտրվել իրականությունից, որ իրենց թվում է, թե պաշտոնյա լինելով մի քանի հոգով կարող են մեկ հոգուն ծեծել ու անպատիժ մնալ:
Նախկիններն էլ էին մի ժամանակ գոհ իրենց անձեռնմխելի և անպատիժ իմունիտետից:
Որ մեկը դատապարտես…»: