
Դիտում ՝ 29 587
Իրանի միապալատ խորհրդարանը՝ Մեջլիսը, կապված այն բանի հետ, որ թույլ տրված անփութության հետեւանքով Բենդեր Աբասի Շահիդ Ռաջայիի նավահանգստում պայթյուն էր որոտացել՝ բազմաթիվ զոհերի եւ վիրավորների պատճառ դառնալով, սկսել է իմփիչմենտի գործընթաց՝ Ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Ֆարզանի Սադիգի դեմ։ Այս մասին հայտարարել է իրանական խորհրդարանի Բարեկարգման կոմիտեի անդամ Մոհամմադ Մանան Ռայիսին։
«Նավահանգիստների կառավարման կազմակերպության անգործությունն եւ սխալ հաշվարկները, բնակարանային ծրարգրերի փակումն ու մարդկանց՝ իրենց օրինական իրավունքներից զրկումը, անշարժ գույքի շուկայում նախարարության թույլ աշխատանքը, օրենքի կրկնվող խախտումները եւ տեխնիկական ասպեկտների չիմացությունը այն պատճառներից են, որոնք էլ պայմանավորել են իմփիչմենտի գործընթացը»,- փոխանցում է Tasnim լրատվական գործակալությունը։
Կիսվել սոց․ ցանցերում