Ապրիլի 30-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր M3 ավտոճանապարհին՝ Փարպի գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով այն ընկել է և ամբողջությամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բեռնատարը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Կարճ ժամանակում պարեկները հայտնաբերել են վարորդին և ավտոմեքենան, որը տեղափոխվում է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։