Արթուր Չախոյանն ազատ է արձակվել ձերբակալումից և կշարունակի մնալ հոսպիտալացված․ փաստաբան

Արթուր Չախոյանն ազատ է արձակվել ձերբակալումից և կշարունակի մնալ հոսպիտալացված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։

Նա նշել է, որ ակնկալում է քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների։

«Եթե հանուն դեմոկրատական պաթոսի` առեևույթ հանցագործ թաղապետը մինչևիսկ պաշտոնանկ արվի, միևնույն է պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչին հաստատապես հետամուտ ենք լինելու»,- հավելել է նա։

Leave a Comment