Հնդկաստանը դիտարկում է Ինդոսի ջրահոսքի սահմանափակումը դեպի Պակիստան

Ապրիլի 22-ին Հնդկաստանի Հարավային Քաշմիրի Անանտնագ շրջանի Փահալգամ բնակավայրում իրականացված ահաբեկչությունից զոհվեց 26 զբոսաշրջիկ, հարյուրավորները վիրավորվեցին։ Հնդկաստանը ահաբեկչության համար մեղադրեց Պակիստանին։ Երկու երկրների հարաբերությունները ներկայում նոր ճգնաժամի են հասել: Հնդկաստանի կառավարությունը դիտարկում է իր տարածքից սկիզբ առնող և դեպի Պակիստան հոսող Ինդոս գետի ջրերի հոսքի սահմանափակումը՝ համարելով, որ ջրօգտագործման շուրջ Պակիստանի հետ 1960-ին ստորագրված պայմանագիրն անարդար է իր համար։ Հնդկաստանի իշխող «Բհարաթիա Ջանաթա» կուսակցության անդամ, այդ երկրի ԱԳՆ-ում և մշակույթի նախարարություններում նախկին պետական նախարար Մինաքշի Լեխին The Print պարբերականում հրապարակած հոդվածում կարևոր է համարում ջրային պատժի օգտագործումը Պակիստանի դեմ։ Փահալգամում խաղաղ զբոսաշրջիկների դեմ իրականացված դաժան հարձակումից հետո վրեժխնդրության պահանջներ են […]

Leave a Comment