Մինսկում հարգանքի տուրք է մատուցվել ԽՍՀՄ հերոս Ղազարոս Ավագյանի հիշատակին

https://arm.sputniknews.ru/20250430/minskum-harganqi-turq-e-matucvel-khshm-hervos-ghazarvos-avagjani-hishatakin-88461561.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1e/88460709_114:0:1934:1365_1920x0_80_0_0_e51a066748741951300f989a9635d6d2.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայրենական մեծ պատերազմ, բելառուս, հերոս, խսհմ, հայ

հայրենական մեծ պատերազմ, բելառուս, հերոս, խսհմ, հայ

Բաժանորդագրվել

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Խորհրդային Միության հայազգի հերոս Ղազարոս Ավագյանին նվիրված հուշատախտակի առջև:

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հաղթանակի 80-ամյակի շրջանակներում, այսօր Մինսկում հարգանքի տուրք է մատուցվել ԽՍՀՄ հերոս Ղազարոս Ավագյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է Բելառուսում Հայաստանի դեսպանությունը։

Մինսկում Ավագյանի անունը կրող փողոցում տեղադրված հուշատախտակի մոտ այցելել են ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն, ԱՊՀ-ում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի մշտական լիազոր ներկայացուցիչները, Բելառուսում ՌԴ դեսպանության ներկայացուցիչը, Մինսկի Օկտյաբրսկի շրջանի ղեկավարությունը, ԱՊՀ գործադիր կոմիտեի աշխատակիցները։

Նրանց դիմավորել է Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Աստղիկ Բալդրյանը: Միջոցառմանը մասնակցել է նաև հայ համայնքի ղեկավար Գեորգի Եղիազարյանը:

Աստղիկ Բալդրյանը ամփոփ ներկայացրել է հատկապես Բելառուսի ազատագրման գործում հայ ժողովրդի ներդրումը՝ շեշտելով Մարշալ Հովհաննես Բաղրամյանի առանցքային դերակատարությունը: Բալդրյանը խոսել նաև Ղազարոս Ավագյանի անցած մարտական ուղուց, շեշտել՝ ավագ լեյտենանտ Ղազարոս Ավագյանի սխրանքը հպարտության առարկա է ոչ միայն հայերի, այլև նախկին Խորհրդային Միության մյուս ժողովուրդների համար:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են դրել Ղազարոս Ավագյանին նվիրված հուշատախտակի առջև:

Leave a Comment