Իսրայելում անտառային հրդեհներ են մոլեգնում․ տուժածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

30.04.2025 | 21:08

Երուսաղեմի ծայրամասերում անտառային հրդեհներ են բռնկվել, որոնք ստիպել են բնակիչներին տարհանվել և փակել գլխավոր մայրուղին։ Իսրայելը դիմել է միջազգային օգնության՝ հրդեհի դեմ պայքարելու համար, գրում է Reuters-ը։

Հրապարակված կադրերում երևում են Երուսաղեմ-Թել Ավիվ մայրուղու երկայնքով բռնկված հրդեհները, մարդիկ լքում են մեքենաները և փախչում կրակից, շրջակա բլուրներից խիտ ծուխ է բարձրանում։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իտալիայից և Խորվաթիայից սպասվում է երեք հրշեջ ինքնաթիռ`հրդեհները մարելուն օգնելու համար։ Իսրայելը նաև կապ է հաստատել Հունաստանի, Կիպրոսի և Բուլղարիայի հետ, հայտնել է երկրի ԱԳՆ-ն։

Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ 120 հրշեջ-փրկարարական ծառայություններ մոբիլիզացրել են տասնյակ անձնակազմեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ՝ հրդեհները տեղայնացնելու համար, իսկ զինվորականները հայտարարել են գործողությանն օգնելու մասին։

Ոստիկանությունը հայտնել է, որ երեք համայնքներ տարհանվել են, առնվազն 13 մարդ վիրավորվել է։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Հրդեհը բռնկվել է Իսրայելի զոհված զինվորների հիշատակի օրը, բացի այդ, Անկախության օրվան նվիրված բազմաթիվ արարողություններ չեղարկվել են, այդ թվում՝ Երուսաղեմում կայանալիք գլխավոր պետական ​​միջոցառումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment