ԱՄՆ վարչակազմը մտադիր է հրաժարվել միջնորդի իր դերից, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործում առաջընթաց չլինի։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը՝ մեջբերելով պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։
«Պետքարտուղարը վերջերս ինձ պատմեց իրավիճակի մասին: Հիմա մենք գտնվում ենք այն փուլում, երբ երկու կողմերն էլ պետք է ներկայացնեն կոնկրետ առաջարկներ, թե ինչպես վերջ դնել այս հակամարտությանը։ Թե ինչպես ենք մենք առաջ շարժվելու, այդ որոշումը կայացնում է նախագահ Դոնալդ Թրամփը: Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդ լինելուց», – նշել է դիվանագետը։