Հայ լուսանկարիչ Բերտա Մարտիրոսյանի աշխատանքները, որոնք նվիրված են Հայաստանի կենսաբազմազանությանը, մեկ շաբաթ շարունակ ներկայացվելու են Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պաշտոնական էջում․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ լուսանկարիչ Բերտա Մարտիրոսյանի աշխատանքները, որոնք նվիրված են Հայաստանի կենսաբազմազանությանը, մեկ շաբաթ շարունակ ներկայացվելու են Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պաշտոնական էջում (United Nations Biodiversity)։
Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանը Facebook–յան իր էջում։
Հայաստանը 2026 թվականին հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության հաջորդ համաժողովը՝ CBD COP17-ը: