Թբիլիսիում հրդեհի հետևանքով այրվել է երկաթուղային կայարանին հարող շուկայի մի մասը. ծխի գոտում են հայնվել կլինիկաները

Թբիլիսիի երկաթուղային կայարանին հարող շուկան լուսաբացին հրդեհվել է: Նշվում է, որ շուկան ավելի մոտ է Բորժոմիի երկաթուղային կայարանին։
Հրդեհը տարածվել է մոտ 15 հազար քառակուսի մետր տարածքի վրա, հաղորդում է Новости-Грузия-ն՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աղբյուրին։
Հրդեհը սկսվել է տեղական ժամանակով առավոտյան մոտ ժամը 6-ին, դեպքի վայր են ժամանել քաղաքի տարբեր մասերից մոբիլիզացված 30 հրշեջ ջոկատներ։ Հրդեհը մեկուսացվել է բռնկումից երեք ժամ անց։ Այդ ընթացքում այրվել են second hand ցանցի հագուստի խանութներից և պահեստներից մի քանիսը, ինչպես նաև բանջարեղենի և մրգերի պահեստները։
Զոհեր չկան։ Վնասի չափը դեռևս չի հայտարարվել։ Հրդեհի պատճառը անհայտ է։
Նշվում է, որ ծխի գոտում են հայնվել Թբիլիսիի կլինիկաները։ Healthcore հիվանդանոցը տարհանվել է մեկ ժամվա ընթացքում։
Ներկա պահին բոլոր բուժառուներն իրենց լավ են զգում, և ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Leave a Comment