Զանգվածային հրդեհներ Իսրայելում. մարդկանց տարհանում են – Armenia Today

Երուսաղեմից ոչ հեռու զանգվածային անտառային հրդեհներ են բռնկվել, ինչը հանգեցրել է բնակչության տարհանման, հայտնում է France24-ը:

Մի շարք ճանապարհներ են փակվել: Երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը չորեքշաբթի հրամայել է զորքեր տեղակայել Երուսաղեմի մերձակայքում արագ տարածվող անտառային հրդեհների դեմ պայքարող հրշեջներին աջակցելու համար՝ իրավիճակն անվանելով «արտակարգ»:

16 մարդ աննշան վնասվածքներ է ստացել ծխի հետևանքով, հայտնել է Առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ տագնապի մակարդակը բարձրացվել է մինչև ամենաբարձրը:

Ոստիկանությունը փակել է Երուսաղեմ-Թել Ավիվ գլխավոր մայրուղին և մայրուղու երկայնքով տարհանել բնակիչներին:

Leave a Comment