Ադրբեջանը և Ղազախստանը հուլիսին Բաքվում անօդաչու թռչող սարքերի համատեղ զորավարժություններ են ծրագրում

Քաղաքականություն

30.04.2025 | 22:13

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի N զորամասում անցկացվել է «Tarlan 2025» անօդաչու թռչող սարքերի համատեղ զորավարժությունների պլանավորմանը նվիրված կոնֆերանս՝ Ղազախստանի զինված ուժերի պատվիրակության մասնակցությամբ: Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ միջոցառման շրջանակում անցկացվել է անօդաչու թռչող սարքերի համատեղ վարժանքների նպատակների և խնդիրների վերաբերյալ ճեպազրույց, որոնք նախատեսվում է անցկացնել Բաքվում այս տարվա հուլիսին:

Նախատեսվող համատեղ վարժանքների ընթացքում ուշադրությունը կենտրոնացվելու է անօդաչու թռչող սարքերի գործողությունների պլանավորման, իրականացման և գնահատման հմտությունների զարգացման, տարբեր երկրների ստորաբաժանումների միջև փոխգործունակության բարելավման և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի կարողությունների բարելավման վրա։

Քննարկվել են նաև Ադրբեջանի և Ղազախստանի զինծառայողների մասնակցությամբ առաջիկա համատեղ զորավարժություններին վերաբերող հարցեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment