Մոսկվայում կինը ծննդաբերել է կայարանում

Մոսկվայում կինը ծննդաբերել է կայարանում

Մոսկվայի մետրոյի «Չիստիե Պրուդի» կայարանում կինը տղա երեխայի է ծննդաբերել, նրան և երեխային տեղափոխել են հիվանդանոց, նրանք իրենց լավ են զգում, հայտնում է մայրաքաղաքի առողջապահության վարչությունը:
«Ամեն ինչ տեղի է ունեցել կայծակնային արագությամբ. նա սկսել է ծննդաբերել հենց մետրոյում, գործընթացն արագ է ընթացել. կնոջ մոտ արդեն սկսվել էր ծննդաբերության երկրորդ փուլը։ Մետրոյի ուղևորներից մեկը, պարզվել է, օրդինատոր է և ապագա մանկաբարձ-գինեկոլոգ: Նա առանց վարանելու սկսել է օգնություն ցուցաբերել կնոջը», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Ծնվել է 3.4 կիլոգրամ քաշով տղա, այժմ և՛ երեխան, և՛ մայրը իրենց լավ են զգում և գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Leave a Comment