«Լիվերպուլը» դեմ չէ իր աստղին վաճառել «Ռեալին»

Մադրիդի «Ռեալը» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերի ծառայություններով։

Ակումբը պատրաստ է բաց թողնել արգենտինացի ֆուտբոլիստին, եթե ստանա 100 միլիոն եվրոյի առաջարկ։ Նշվում է, որ «Ռեալը» բարձր է գնահատում Մակ Ալիստերի խաղային որակները, սակայն պահանջվող գումարը համարում է չափազանց բարձր։

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։

Leave a Comment