Ժամերի ընթացքում կարող է պատերազմ սկսվել Պակիստանի և Հնդկաստանի միջև․ ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումը

Երկու միջուկային գերտերությունների միջև աճող ուժային առճակատումը սպառնում է ողջ մոլորակի կայունությանը: Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Թարարը հայտարարել է, որ կան հետախուզական հավաստի տվյալներ, որոնք ապացուցում են, որ մոտակա 24 ժամվա ընթացքում Հնդկաստանի զինուժը անցնելու է լայնածավալ հարձակման ու պատերազմն անխուսափելի է: Նրա խոսքերով, Պակիստանը պատրաստ է արժանի հակահարված տալ:

Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝  պատասխանելով նախ հարցին, թե արդյո՞ք կա միջուկային զենքի կիրառման հավանականություն:

«Արդեն 6 օր է, ինչ Պակիստանի ու Հնդկաստանի սահմանին լոկալ մարտեր են տեղի ունենում: Հիմա արդեն կա վտանգ, որ այդ ամենը կվերածվի ռազմական գլոբալ գործողությունների:

Պակիստանում հայտարարել են, որ 17 գրոհայինի են ոչնչացրել, որոնք կապ են ունեցել Հնդկաստանի հետ: Հնդկաստանում հաստատում են, որ հարվածներ են հասցնում Պակիստանի տարածքին, բայց պնդում են, որ նախաձեռնողը Պակիստանն է: Այսինքն՝ կողմերը միմյանց են մեղադրում:

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ զինվորականներին տվել է բոլոր լիազորությունները՝ տեղում օպերատիվ որոշումներ կայացնելու»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Ո՞ր երկրի բանակն է ավելի հզոր: Ի՞նչ մոտեցումներ ունեն աշխարհի գերտերությունները: Հայաստանը ստեղծված պայմաններում ի՞նչ դիրքորոշում կարող է ունենալ:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment