Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ են իրականացրել և արդեն ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ որոնողական աշխատանքների արդյունքում Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում՝ Ստեփանավանի կամրջի տակ՝ քարերի մոտ, հայտնաբերվել է որոնվող կնոջ դին։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի հերթապահ խումբը։
Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ մահացածի մարմինը դուրս են բերել կիրճից և մոտեցրել դիատարին։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե սպանություն, պարզվում է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Էդիտա Գ.-ն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: