
Հնդկաստանը փակել իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Պակիստանյան ինքնաթիռների համար օդային տարածքի փակման որոշումը կգործի ապրիլի 30-ից մայիսի 23-ը։
Հաղորդվում է, որ ծանուցումը վերաբերում է բոլոր ինքնաթիռներին, որ «գրանցված են, շահագործվում են և վարձակալված են պակիստանյան ավիաընկերությունների կողմից»։ Այն տարածվում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ինքնաթիռների վրա։
Պակիստանը Հնդկաստանի համար օդային տարածքը փակել էր դեռ օրեր առաջ՝ երկու երկրների միջև լարվածության աճի պայմաններում։
Դիտումների քանակ2