ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Ուկրաինայի հետ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրել, գրում է The Guardian-ը։
Սպիտակ տան կաբինետի նիստում լրագրողը հարց է ուղղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին գործարքի վերաբերյալ, որը նա վերահասցեագրել է Բեսենթին։ «Մեր կողմը պատրաստ է ստորագրել», -ասել է Բեսենթը՝ հավելելով, որ ուկրաինացիները «երեկ երեկոյան որոշեցին վերջին րոպեին որոշ փոփոխություններ կատարել»։
«Մենք վստահ ենք, որ նրանք կվերանայեն այդ որոշումը, և մենք պատրաստ ենք այն ստորագրել այսօր կեսօրին», -շեշտել է նա։
Բեսենթը հավելել է, որ «համաձայնագրից ոչինչ չի հանվել»։