https://arm.sputniknews.ru/20250430/hh-artgvortsnakharari-teghakaly-haj-gerineri-harcy-qnnarkel-e-maki-nerkajacucchi-het-88468541.html
ՀՀ արտգործնախարարի տեղակալը հայ գերիների հարցը քննարկել է ՄԱԿ–ի ներկայացուցչի հետ
ՀՀ արտգործնախարարի տեղակալը հայ գերիների հարցը քննարկել է ՄԱԿ–ի ներկայացուցչի հետ
Sputnik Արմենիա
Աբիսողոմոնյանը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում… 30.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-30T23:47+0400
2025-04-30T23:47+0400
2025-04-30T23:48+0400
հայաստան
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
անհետ կորած
արտաքին գործերի նախարարություն (ագն)
ռոբերտ աբիսողոմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1e/88467948_0:431:2730:1968_1920x0_80_0_0_deb7e5adf7993f852dce377b58268e47.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրի հասցեագրման և անհետ կորածների ճակատագրերի բացահայտմանն ուղղված հարցեր է քննարկել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Պաշտոնյաների հանդիպումը կայացել է Ժնևում՝ ՄԱԿ–ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակում։Աբիսողոմոնյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին՝ ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը:Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է համագործակցության շարունակականության ապահովման կարևորությունը` հատկապես հաշվի առնելով Գրասենյակի փորձագիտական կարողությունները։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1e/88467948_0:0:2730:2048_1920x0_80_0_0_f93759cbc8ad459877409cd7c6d55cd0.jpg
հայաստան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, արտաքին գործերի նախարարություն (ագն), ռոբերտ աբիսողոմոնյան
հայաստան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, արտաքին գործերի նախարարություն (ագն), ռոբերտ աբիսողոմոնյան
Աբիսողոմոնյանը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրի հասցեագրման և անհետ կորածների ճակատագրերի բացահայտմանն ուղղված հարցեր է քննարկել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Պաշտոնյաների հանդիպումը կայացել է Ժնևում՝ ՄԱԿ–ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակում։
Աբիսողոմոնյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին՝ ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է համագործակցության շարունակականության ապահովման կարևորությունը` հատկապես հաշվի առնելով Գրասենյակի փորձագիտական կարողությունները։