ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մի բան էլ գրեմ ու այսօրվա համար այսքանը։ Ու գրեմ, որ որոշ տգետ
սցենարիստներ դրսում կամ ներսում չմտածեն, թե Հայաստանում դիսկուրս անալիզ անողներ
չկան, հասկացողներ չկան։
Տղամարդու & տղայականության, միութենական պետությանը միանալու,
ստալինիզմի կուլտի դիսկուրսները
Գյումրիի «նորընծա”
քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու Միքայել Աջապահյանը բացում են «Հայաստանի «տղամարդ» ղեկավարի պահանջմունքի թեման՝ բացեիբաց «տղամարդ» հռչակելով Ռոբերտ Քոչարյանին։ Երկուսի «սիրտն» էլ տղամարդ է ուզում,
որը սիրելի-պաշտելի Պուտինի հետ կխոսի տետատետ՝ տղամարդու նման։ Վարդան Ղուկասյանը
նույնիսկ փափագ է հայտնում միանալ Պուտինի միութենական պետությանը։
Միքայել Աջապահյանը երանությամբ հիշում է ստալինյան մեթոդները․․․
Ի՜նչ իմանար, որ իր կուռք Ստալինի անունով շաբաթներ անց Ռուսաստանում մի օդանավակայան
վերանվանվելու է Ստալինի անունով Ստալինինգրադ, որովհետև իր նման շատ «պատահաբար» Ռուսաստանում էլ սիրում
են կոշտ տղամարդ Ստալինին․․․ Պատահաբար․․․
Նրանց պաշտելի մեկ այլ տղամարդ որոշում է հայտարարություններ անել
ու շատ պատահաբար, բոլորից առանձին զարգացնում է Պուտինի ու ռուսաստանցի այլ պաշտոնյաների՝
բազմիցս հերքված ստերը, մե խղճալի տեսարան բացել տղամարդ Պուտինի տակից Նիկոլ Փաշինյանի
կողմից միջնորդի աթոռը դավադրաբար գողանալու թեմայով․․․ Մե խղճալի տեսարան, թե ինչպես
դավաճան Զելենսկին մերժեց “աշխարհում” ամենադինամիկ զարգացող Ռուսաստանի
առաջարկները․․․
ՌԴ-ից դաշնակցաբար Հայաստան էքսպորտ արված «քաղաքացիական ակտիվիստը» իր հայտնաբերած ենթադրյալ
կոռուպցիոն հայտնաբերություններին /ոչ կարող եմ հերքել, ոչ հաստատել/ ընթացք տալը բերում
է տղայականության ու տղամարդկության դաշտ, ապա տղայական-տղամարդկային ռազբորկի դաշտ․․․
Ինչպես ասում են՝ Հայաստանի ու Ռուսաստանի դիսկուրսների ու դրանց
հեղինակների բոլոր համընկնումները պատահականություն են։
Ուղղակի իմացեք, որ որ ամեն կոռելացիոն կապ դիտարկվում է, ու մարդիկ
կան, որ հասկանում են, թե ով և ինչ է անում․․․․ Ձեր Ստալինի ու ձեր սրտի տղամարդկանց
արև, չենք խաբում․․․