BMW ավտոարտադրողը հաջորդ տարի կբացահայտի Alpina-ի ապագան, քանի որ պաշտոնապես կդառնա 60-ամյա ապրանքանիշի սեփականատերը և ձևավորման ղեկավար կնշանակի նախկինում Polestar-ում աշխատած՝ իր գործի նվիրյալ դիզայներին, գրում է Autocar-ը։
Գերմանական ավտոհսկան հայտարարել է, որ 2022 թվականին Բուխլոյում տեղակայված Alpina-ն ձեռք կբերի իր հիմնադիրներից՝ Բովենսիպեն ընտանիքից, սակայն ընկերությունը իբրև իր անկախ ժամանակաշրջանի կարապի երգ վերջերս թողարկել է B8 GT սուպերսեդանը։
Թե ինչ է սպասվում Alpina-ին՝ BMW Group-ի վերահսկողության տակ անցնելուց հետո, դեռևս հայտնի չեն, սակայն գլխավոր դիզայներ Ադրիան վան Հոյդոնկը Autocar-ին տված հարցազրույցում պատմել է, որ ընկերությունը կխախտի լռությունը 2026 թվականին, երբ ավարտվի հանձնում-ընդունում գործընթացը։
Պատմականորեն, Alpina մոդելները BMW մոդելների խիստ փոփոխված տարբերակներ են եղել, որոնք առաջարկում են նույն հզորությունն ու օգտագործման բնութագրերը, որոնք չեն զիջում իրենց ավելի մրցարշավային M մակնիշով մոդելներին, բայց առավելապես կողմնորոշված կլինեն նրբաճաշակության և շրջագայությունների նրբագեղության վրա։
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Alpina-ն կպահպանի այս դիրքավորումը (օրինակ՝ թողարկելով հաջորդ 3-րդ և 5-րդ շարքերի B3 և B5 հատուկ տարբերակները), բայց միանգամայն հնարավոր է, որ այսուհետ ապրանքանիշի ավտոմեքենաներն ավելի հստակ կտարբերվեն այն ավտոմեքենաներից, որոնց վրա դրանք հիմնված են։