Բրիտանիան Ֆրանսիայի հետ քննարկում է Պաղեստինի ճանաչման մասին 2025 թվականի ամռան սկզբին հայտարարելու ծրագրերը: Ըստ բրիտանական The Guardian թերթի՝ այս քայլը կարող է համընկնել հունիսի 2-4-ը ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված «երկու պետություն երկու ժողովուրդների համար» ծրագրի իրականացման վերաբերյալ միջազգային համաժողովի հետ:
Չորեքշաբթի օրը, ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանական հանձնաժողովի հետ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին առաջին անգամ հաստատեց, որ Լոնդոնը և Փարիզը քննարկում են Պաղեստինի ճանաչման հարցը՝ կապված Սաուդյան Արաբիայի կողմից կազմակերպվող առաջիկա համաժողովի հետ:
Միևնույն ժամանակ, նա ավելի վաղ ընդգծել էր, որ Պաղեստինի պետականության ճանաչման համար անհրաժեշտ պայման կլինի արմատական ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների ամբողջական հեռացումը Գազայի հատվածում իշխանությունից և շարժման առաջնորդների հեռանալն ինքնավարությունից։
Ինչպես նշվում է հոդվածում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների կողմից Պաղեստինի ճանաչումը կարող է նոր լիցք հաղորդել պաղեստինա-իսրայելական կարգավորման ոլորտում ջանքերին, սակայն դրան հասնելու ճանապարհին կան բազմաթիվ դիվանագիտական խոչընդոտներ։