Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում առնվազն 35 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։
Զոհվածներից առնվազն 8-ը զոհ են դարձել պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարին իսրայելական բանակի հարվածին։ Հաղորդվել է նաեւ, որ Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 109 վիրավոր։
Նախարարությունը հայտնել է, որ 2308 մարդ, այդ թվում՝ 595 երեխա, զոհվել է այն բանից հետո, երբ Իսրայելը վերսկսել է մարտերը տարածաշրջանում:
Եվս 5973 վիրավորվել է։ 2023 թվականի հոկտեմբերին իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումից հետո զոհերի թիվը գերազանցել է 52,400-ը, վիրավորվել է 118,014 մարդ: Նշվում է նաեւ, որ մի քանի հազար մարդ, որոնց մարմինները, ենթադրաբար, մնացել են փլատակներում, համարվում են անհետ կորած։