Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ կալանավորվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Այս տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց դատավորի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Գաբրիելյանի նկատմամբ իրականացվում են իրավական գործողություններ՝ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Գործով բացի դատավորից մինչ այս կալանավորվել էր երկու անձ։ Ապրիլի 30-ին էլ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել էչր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը: Ով է Արտուշ Գաբրիելյանը Գաբրիելյանը դատական համակարգի հնաբնակներից է։ 1999-ից մինչև 2003-ը աշխատել է Շենգավիթի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական, ապա դարձել դատավոր։ Նա առավել հայտնի դարձավ Օլեգ […]