Ո՞վ կարող է դառնալ դպրոցի տնօրեն. նոր համակարգի մարտահրավերները․ «Դպրություն»

Կառավարման նոր համակարգով նախատեսված է դպրոցի տնօրենների ընտրության և նշանակման եռափուլ համակարգ, ինչպես նաև հետագայում տնօրենների գործունեության ամենամյա մոնիթորինգի և ատեստավորման համակարգ:

«Փոխվեց տնօրենների ընտրության և նշանակման կարգը և նոր կարգով դրվեց բավական, ես կասեի, ոչ համարժեք պահանջ»,– ասում է ԵՊՀ դասախոս, փիլիսոփա Սերոբ Խաչատրյանը։

«Պետք է մի օրինակելի զարգացման ծրագիր մշակված լինի բոլորի համար, ինչպես կա օրինակելի կանոնադրություն, որ հավակնորդները, գործող տնօրենները հասկանան պահանջը ո՞րն է։ Այս գործընթացը պետք է այսքան բարդ չլինի մարդկանց համար»,– մտահոգվում է ԿԶՆԱԿ փորձագետ, վերապատրաստող, դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Խոսրովյանը։

Leave a Comment