ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդ

Գազայի հատվածում 6 ամսականից մինչև 2 տարեկան նորածինների ավելի քան 90%-ին հասանելի չէ հիմնական սնունդը: Այս մասին, ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, հայտարարել է պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։

Ըստ այդմ՝ Իսրայելի շարունակվող շրջափակման և անցակետերի փակման հետևանքով Գազայի հատվածում թերսնվածության պատճառով բուժվող երեխաների թիվը 2025 թվականի մարտի համեմատ աճել է 80%-ով։

Ըստ OCHA-ի՝ Գազայի հատվածում 6 ամսականից մինչև 2 տարեկան նորածինների 92%-ը մայրերից չի ստանում նվազագույն հիմնական սնունդ՝ երեխաներին ենթարկելով առողջությանը լուրջ վտանգների, որոնք կուղեկցեն նրանց ողջ կյանքի ընթացքում:

Գերատեսչությունը հայտնել է նաև, որ Գազայի հատվածի բնակչության 65%-ը խմելու ջուր չունի։

Leave a Comment